Անվճար առցանց վեբինար

Սարքի քո AI ինֆլյուենսերին ու վաճառի թվային պրոդուկտ ամբողջ աշխարհում

Ուղիղ եթերում զրոյից սարքում եմ նոր AI կերպար, նրա նկարներն ու վիդեոն, միացնում եմ հրապարակումների համակարգը ու կերպարին կապում եմ թվային պրոդուկտի հետ։ Ամեն քայլը՝ էկրանիս վրա։

  • հոկտեմբերի
    շաբաթ, 20:00
  • Երևանի ժամով
  • Առցանց
  • Անվճար
Գրանցվի անվճար

Գրանցվելուց հետո բոտը քեզ ուղարկում ա գայդը, իսկ եթերից առաջ՝ միանալու հղումը։

Ի՞նչ ա սա

Սաղ գործը՝ երեք քայլով

  1. AI ինֆլյուենսեր

    Մարդ չի։ Կերպար ա՝ իր դեմքով, անունով ու բնավորությամբ։ Սարքում ես նեյրոցանցով, ու կադրում ինքն ա, ոչ թե դու։

  2. Կոնտենտ

    Նույն կերպարով նկար ու վիդեո ես սարքում ու դնում սոցցանցերում։ Տեսախցիկ պետք չի, ստուդիա էլ։

  3. Թվային պրոդուկտ

    Ֆայլ ա, որ հղումով ա վաճառվում՝ էլեկտրոնային գիրք, կուրս, պրոմպտերի փաթեթ։ Պահեստ չկա, առաքում չկա։ Դրա համար գնորդդ կարա ցանկացած երկրից լինի։

Էս չորսն էլ մեր գործիքով ենք սարքել։ Ոչ մեկը իրական մարդ չի։

Գրանցվի ու տես՝ ոնց ա սարքվում

Սա արդեն կա շուկայում

Վեց AI կերպար, որ արդեն վաճառում են

Հորինած չի։ Ամեն քարտում էջի կադրն ա, ինչ ա վաճառում, գինն ու հղումը։ Թերթի, բացի հղումն ու ինքդ ստուգի։

Granny Spills

Instagram · 2,1 մլն հետևորդ

AI տատիկ՝ հումոր և խորհուրդներ։ Սարքել է Blur Studios-ը, պրոֆիլում բաց գրված է՝ AI։

Ինչ է վաճառում
Գովազդ բրենդներին, affiliate հղում (Artlist), անհատական վիդեոներ
Գին
10 000 $-ից՝ մեկ գովազդային գրառումը
Շուկայի գինն է 1 մլն-ից շատ հետևորդով հաշվի համար, ոչ թե այս կերպարի եկամուտը։ Իր գները նա չի հրապարակում։

Աղբյուր՝ Instagram, 08.10.2026 · TIME, 19.11.2025 · շուկայի գինը՝ Influencer Marketing Hub, 07.10.2026

Vivienne | Financial Grandma

Instagram · 1 720 հետևորդ · 15 գրառում

82-ամյա AI տատիկ, որ խոսում է փողի մասին։ Նոր հաշիվ է, պրոֆիլում գրված է՝ AI։

Ինչ է վաճառում
Մեկ պրոդուկտ՝ 30-օրյա workbook, մեկ հղում պրոֆիլում
Գին
8 $

Աղբյուր՝ Instagram · Stan Store, 08.10.2026

Olivia Brand

Instagram · 182 հզ. հետևորդ

Lifestyle և նորաձևություն։ AI նշումը միայն ռիլերի վրա է։

Ինչ է վաճառում
Իր կուրսը և պրոմպտերի փաթեթը՝ Stan Store-ում
Գին
177 $ · 97 $

Աղբյուր՝ Instagram · Stan Store, 08.10.2026

Aitana López

Instagram · 404 հզ. հետևորդ

Վիրտուալ ֆիթնես մոդել։ Սարքել է The Clueless գործակալությունը, պրոֆիլում գրված է՝ AI։

Ինչ է վաճառում
Գովազդ բրենդներին. գործակալությունը վաճառում է նաև ուսուցում և AI-գործիք
Գին
9, 39 կամ 97 $ ամսական
Ուսուցման երեք փաթեթի գինն է Skool-ում։

Աղբյուր՝ Instagram · Skool, 08.10.2026

AI with Lotti · Nia Luxe

Instagram · 96 հզ. հետևորդ

Մեկ մարդ, որ իր դեմքը չի ցույց տալիս։ Նրա AI կերպարը՝ Nia Luxe-ը, վարում է «փոդքասթ»։

Ինչ է վաճառում
Ութ պրոդուկտ մեկ խանութում՝ բաժանորդագրություն, պրոմպտեր, կուրս, անհատական զանգ
Գին
10–399 $

Աղբյուր՝ Stan Store · Instagram, 08.10.2026

Neuro-sama

Twitch · AI-ստրիմեր

AI-ով խոսող անիմացիոն ստրիմեր։ Սարքել է մեկ ծրագրավորող՝ Vedal-ը։

Ինչ է վաճառում
Վճարովի բաժանորդագրություն Twitch-ի եթերում
Թվեր
մոտ 162 հզ. վճարովի բաժանորդ
TwitchTracker-ի տվյալն է 2026-ի հունվարի սկզբին։

Աղբյուր՝ Dexerto, 02.01.2026 · Tubefilter, 05.01.2026

Բոլոր էջերը բացվել են 08.10.2026-ին։ Սրանց եկամուտների մասին անկախ հաստատված թիվ չկա, և այստեղ նման թիվ չի գրվում։ Սա ցույց է տալիս՝ ինչ կա շուկայում, ոչ թե ինչ արդյունք դու կունենաս։

Գրանցվի՝ ցույց տամ, ոնց ա սարքվում

Ուղիղ եթերում · հոկտեմբերի 24, 20:00

Ի՞նչ ա լինելու եթերում

Դասախոսություն չի։ Էկրանս բացում եմ ու սաղ ճանապարհն անցնում քո աչքի առաջ՝ գաղափարից մինչև հրապարակում։ Էս չորս գործիքով.

  • Claude

    Նայում ա ընտրած թեման ու ինքն ա լրացնում կերպարի հարցաշարը։

  • Brand Bible

    Իմ գործիքն ա։ Տալիս ա կերպարի գաղափարը, ուղղությունն ու իր թվային պրոդուկտների գաղափարները։ Վճարովի ա, ներսում անվճար օրինակ կա։

  • Higgsfield

    Սարքում ա կերպարի վիդեոն։ Ինչ սարքի՝ Claude-ն ա ասում։

  • Հրապարակումների ծրագիր

    Նույն վիդեոն մի սեղմումով դնում ա մի քանի հեռախոսից մի քանի սոցցանցում։

Եթերում ճանապարհն եմ ցույց տալիս։ Կարգավորումներն ու պրոմպտերը վճարովի դասընթացում են։

Նվերներ ու զեղչեր՝ մենակ եթերի ժամանակ

  • Մեկ հոգու

    Նվեր

    Եթերում սարքած Brand Bible-ի գեներացիան ամբողջությամբ նվիրում եմ մի մասնակցի։

  • Երեք հոգու

    50 % զեղչ

    Brand Bible-ի կոդ ա։ Կոդը մեկն ա ու աշխատում ա 3 անգամ՝ երեք տարբեր մարդու համար։

  • Բոլորին

    Նվեր

    Պատրաստի գեներացիաներ՝ Տելեգրամի ալիքում։

  • Նրան, ով կմնա մինչև վերջ

    80 % զեղչ

    Մեկ հոգի վճարովի դասընթացը ստանում ա 80 % զեղչով։ Պայմանները կարդում եմ եթերում։

Մասնակցում ա միայն նա, ով ուղիղ եթերում ա։ Ձայնագրությունը նայողը չի մասնակցում։

Գրանցվի, որ եթերին լինես

Ազնիվ ասած

Ո՞ւմ համար ա ու ում համար չի

Քո համար ա, եթե

  • AI-ի մասին լսել ես, մի երկու բան էլ փորձել ես, բայց համակարգ չունես։
  • Ուզում ես օնլայն գործ սկսես, բայց չգիտես՝ որտեղից։
  • Ծրագրավորել չգիտես։ Պետք էլ չի։
  • Չես ուզում քո դեմքով նկարվես։

Քո համար չի, եթե

  • Սպասում ես, որ մեկը գործը քո փոխարեն անի։
  • Ուզում ես, որ քեզ արդյունք խոստանան։ Ես չեմ խոստանում։
  • Ժամանակ չունես, որ տեսածդ ինքդ փորձես։
Քո համա՞ր ա։ Գրանցվի անվճար

Հարցեր

Հինգ հարց, հինգ ուղիղ պատասխան

AI-ից բան չեմ հասկանում։ Կարա՞մ մասնակցեմ։

Հա։ Սկսում եմ դատարկ էջից, ու ամեն սեղմումս երևում ա էկրանին։

Պարտադի՞ր ա դեմքս ցույց տամ։

Չէ։ Կադրում AI կերպարն ա, ոչ թե դու։ Տեսախցիկ պետք չի։

Իրո՞ք անվճար ա։

Հա։ Եթերն էլ, գայդն էլ անվճար են։ Վերջում պատմում եմ հոկտեմբերի 28-ին սկսվող վճարովի դասընթացի մասին։ Գնալ-չգնալը դու ես որոշում։

Խոստանո՞ւմ ես, որ փող կաշխատեմ։

Չէ։ Ցույց եմ տալիս գործիքները, քայլերի հերթականությունն ու իրական էջերը։ Արդյունքը քո աշխատանքից ա կախված։

Գրանցվելուց հետո ի՞նչ ա լինելու։

Էկրանին բացվում ա բոտի կոճակը։ Բոտում սեղմում ես Start, ու գայդը գալիս ա հենց էնտեղ։ Եթերից առաջ նույն բոտով գալիս ա միանալու հղումը։

Հարցերդ պարզեցի՞նք։ Գրանցվի անվճար

Շաբաթ, հոկտեմբերի 24 · 20:00

Գրանցվի անվճար ու ստացի գայդը

  1. Լրացնում ես երեք դաշտ

  2. Բոտում սեղմում ես Start ու ստանում գայդը

  3. Եթերից առաջ գալիս ա միանալու հղումը

Գրանցում

Անվճար ա։ Հոկտեմբերի 24, 20:00, Երևանի ժամով։

Քո տվյալները կօգտագործենք նշված նպատակով։ Գովազդային հաղորդագրություններից ցանկացած պահի կարաս հրաժարվես։